.jpg)
Մ. Խաչատրյան (Մառոզ). Կանազի գործով հնարավոր է դիմենք զինդատախազին
Ինչպես հայտնի է՝ «Կանազ» կայազորային-կլինիկական հոսպիտալում ծեծկռտուքից հետո զինծառայողներ Արշակ Թորոսյանի և Ռազմիկ Մանուկյանի դեմ հարուցվել է քրեական գործ և նրանք այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են:
Գործին` զինծառայողների ծնողների խնդրանքով, հետևում է նաև «Զինվոր» համակարգող խորհուրդը:
Խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրայնն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ չի հանդիպել «Նուբարաշենում» գտնվող զինծառայողներին.
«Ես այսպիսով չեմ ուզում խանգարել քննությանը: Փոխարենն ամեն օր հանդիպում եմ նրանց ծնողների հետ: Տեղյակ եմ, որ տղաներն ունեն առողջական խնդիրներ: Իրավապահները պետք է կատարեն իրենց գործը, բայց մենք էլ մեր հերթին բոլոր անհրաժեշտ միջնորդությունները կներկայացնենք, կներկայանանք նաև դատարանում, եթե լինի դրա կարիքը»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Նրա խոսքով` խորհուրդը զինվորների ծնողների հետ նամակներ է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգյսանին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին և զինդատախազ Արտավազդ Հարությունյանին:
«Բացի այդ, եթե պետք լինի, մեր խորհուրդը կմիջնորդի, որ այս զինվորների ծնողներն անձամբ հանդիպեն զինդատախազին»,- ասաց Մարգարիտա Խաչատրայանը:
Հիշեցնենք, որ «Կանազ» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք, որից հետո 4 զինծառայողներ փախուստի էին դիմել: Ավելի ուշ, նրանք հետ էին վերադարձել, որից հետո զինծառայողներից երկուսի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:
Նախորդող հրապարակում` Կանազում ծեծկռտուք սարքած զինվորները կազատազրկվեն