.jpg)
«Յուվենթուսը» նոր պայմանագիր կառաջարկի Պիրլոյին
Թուրինի «Յուվենթուսի» ղեկավարությունը մտադիր է բանակցություններ վարել թիմի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հետ` պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:
Պիրլոյի ծառայություններով սկսել են հետաքրքրվել մի շարք ակումբներ, և ներկայիս թիմի հետ նոր համաձայնագիր չստորագրելու դեպքում ֆուտբոլիստը կարող է պայմանագիր կնքել դրանցից յուրաքանչյուրի հետ:
Նշվում է, որ Թուրինում չեն ցանկանում բաժանվել իրենց վետերանից և հնարավոր ամեն բան կանեն` Պիրլոյին թիմում պահելու համար: