Ռիբերի. «Կինս ընտրել է «Ոսկե գնդակը» դնելու վայրը»
15/11/2013 20:26

Ռիբերի. «Կինս ընտրել է «Ոսկե գնդակը» դնելու վայրը»

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ իր տանն արդեն պատրաստել են այն տեղը, որտեղ կդրվի «Ոսկե գնդակը»: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Կինս արդեն ընտրել է այն տեղը, որտեղ կդնենք «Ոսկե գնդակը»: Այն կլինի հյուրասենյակում` բուխարու մոտ: Փորձում եմ այդ ամենին մեծ ուշադրություն չդարձնել, բայց կինս շարունակ մտածում է այդ մրցանակի մասին: «Բավարիայում» բոլորը կարծում են, որ «Ոսկե գնդակն» ինձ է բաժին հասնելու:

Այո, ես իմ խաղով և նվաճած մրցանակներով արժանի եմ տիրանալ նաև այդ պարգևին: Եթե մինչ այս ես լավն էի, հիմա ավելի լավն եմ»,- նշել է Ռիբերին:
 

Ռիբերի. «Կինս ընտրել է «Ոսկե գնդակը» դնելու վայրը»