.jpg)
Մշակվում է ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր
ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր մշակելու նպատակով: Աշխատանքային խմբի առաջիկա ծրագրերի շուրջ կլոր սեղան-քննարկումը ՊՆ-ն առաջարկում է դիտել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Զինուժ» հեռուստածրագրի առաջիկա թողարկման ընթացքում: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն են.
Արա Բաբլոյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Թևան Պողոսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ
Բաբկեն Վարդանյան – ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական
Բենիկ Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերի գծով խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալիկ Բազարջյան – ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու