.jpg)
Ուշ երեկոյան հավանական է ձյուն
Այսօր կրկին ամպամած եղանակ կլինի: Օրվա երկրորդ կեսին առանձին վայրերում, առավելապես` արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, ուշ երեկոյան հավանական է ձյուն: Սյունիքում և Արցախում երեկոյան և լույս 16-ի գիշերը հնարավոր են ինտենսիվ տեղումներ: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին: Առանձին վայրերում կդիտվի մառախուղ ու ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին` 7-10մ/վրկ:
Երևանում սպասվում է ամպամած, սակայն առանց էական տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն: Ցերեկը սպասվում է+13+15, երեկոյան +8+10 աստիճան տաքություն: