Անի Զախարյանը հանրահավաք է հրավիրում
16/11/2013 15:45

Անի Զախարյանը հանրահավաք է հրավիրում

Նոյեմբերի 24-ին ժամը 17-00-ին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում տեղի կունենա «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության հանրահավաքը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, սիրով հրավիրում ենք մեր հանրահավաքին, որը հիմք է դնելու Հայաստանում ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանը: Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է և ամեն ինչ 180 աստիճանով կարող է շուռ գալ ավելի հեշտ, քան դուք պատկերացնում եք, պարզապես պետք է դրսևորել քաղաքացիական ամուր և ազնիվ կամք»:

Հիշեցնենք, որ այս կուսակցության նախագահն Անի Զախարյանն է, ով մի քանի անգամ աչքի է ընկել իր սկանդալային հայտարարություններով: 

Նախորդող հրապարակում` Անի Զախարյան. Նույն Խաչիկ Ստամբոլցյանը երթից առաջ եկավ ու ինձ ջերմ բարևեց
 

Անի Զախարյանը հանրահավաք է հրավիրում