.jpg)
Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու հարցը քննարկվել է Շվեյցարիայում
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրանական Ասիայի, Եվրոպայի Խորհրդի և Շվեյցարիայի Համադաշնության ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ, ում հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:
Ա. Բաղդասարյանը պատասխանել բանախոսների Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության և Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցերին: Աշխատանքային այցը եզրափակվել է Անվտանգության քաղաքականության և Ականազերծման Ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպումներով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով կենտրոնների պատվիրակություններին Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ: