.jpg)
Ուդմուրտիայում սպիտակ արջերը ավանդական հարսանիք կունենան
Ուդմուրտիայի կենդանաբանական այգում Պիլիգրամ և Ավրորա անուններով սպիտակ արջերը կամուսնանան: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Այգու աշխատակիցները նրանց ձկից պատրաստված տորթ կհյուրասիրեն և կկատարեն այդ օրվա համար նախատեսված արարողությունը. արջերից ով ավելի շատ կաթ կխմի, նա էլ կդառնա ընտանիքի գլխավորը:
Այգու աշխատակիցները պատմել են, որ զույգը «հանդիպում է» արդեն 3 տարի և պատրաստ է ամուսնության: