Չինաստանում փեսան հարսի համար 1.5 մլն դոլար գումար է տվել
16/11/2013 16:53

Չինաստանում փեսան հարսի համար 1.5 մլն դոլար գումար է տվել

Չինացին իր ապագա կնոջը թագավորական նվեր է մատուցել` որպես հարսանեկան նվեր նրան տրամադրելով 1.5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Գումարը ամբողջությամբ կռշել է 102 կգ.: Հարսն ու փեսան ապահովված ընտանիքներից են և տրված գումարի չափը նախապես պայմանավորված է եղել: 

Չժէցզյան նահանգում, որտեղ ապրում է զույգը, սա ընդունված ավանդույթ է: Սիրահար զույգը հանդիպել է մոտ 3 ամիս, նրանք երկուսն էլ մոտ 20 տարեկան են:

Փեսան ութ բեռնատար է վարձել, գումարը հարսնացուին տրամադրելու համար: Հարսի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ իրենք այս գումարը արդեն բանկում է:

Չինացիների շրջանում այս դեպքը այնքան լայն արձագանք է գտել, որ միայն թվիրթեյան էջում հաղորդագրությունը այս մասին հավաքել է 200 հազար մեկնաբանություն, որոնցում նորաստեղծ զույգին անվանել են «հարուստ, բայց չտես» մարդիկ: 

Չինաստանում փեսան հարսի համար 1.5 մլն դոլար գումար է տվել