Բախում` իտալացի և գերմանացի երկրպագուների միջև
16/11/2013 16:42

Բախում` իտալացի և գերմանացի երկրպագուների միջև

Իտալիայի և Գերմանիայի հավաքականները Միլանում երեկ կայացած ընկերական խաղում խաղաղ դաշն կնքեցին, սակայն 2 թիմերի երկրպագուներն այնքան էլ խաղաղ տրամադրվածություն չունեին:

Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտից ոչ շատ հեռու իտալացի և գերմանացի երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել, որի ժամանակ ավելի շատ տուժվել են Բունդեսթիմի ֆանատները:

Նշվում է, որ գերմանացի երկրպագուներից ոմանք անգամ գլխի լուրջ վնասվածքներ են ստացել:
Չարացած երկրպագուները հանդարտվել են միայն այն ժամանակ, երբ դեպքի վայր են ժամանել տեղի ոստիկանները:
 

Բախում` իտալացի և գերմանացի երկրպագուների միջև