Երևանում` հացի գործարանում, հրդեհ է բռնկվել. Լուսանկարներ
16/11/2013 10:35

Երևանում` հացի գործարանում, հրդեհ է բռնկվել. Լուսանկարներ

Նախօրեին՝ ժամը 21.28-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հացի գործարանում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 22.20-ին:

Հացի գործարանում՝ հացաթխման արտադրամասում, այրվել է արդյունաբերական հոսքագիծը: 

Երևանում` հացի գործարանում, հրդեհ է բռնկվել. Լուսանկարներ