Ֆոմենկո. «Վճռորոշը հոգեբանությունն էր»
16/11/2013 14:45

Ֆոմենկո. «Վճռորոշը հոգեբանությունն էր»

Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն մեկնաբանել է Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ աշխարհի 2014 թ. առաջնության անցումային առաջին խաղում տոնած հաղթանակը (2:0)` նշելով, որ պատասխան հանդիպման համար անհրաժեշտ կլինի ապավինել մոտակա ռեզերվի օգնությանը:

«Արդեն ասել ենք, որ այս խաղերը շատ զգացումներ են խլելու: Շնորհակալություն տղաներին, նրանք հասկանում էին, որ հոգեբանությունը վճռորոշ գործոն կլինի: Ֆուտբոլիստները դրսևորեցին իրենց և գոլեր խփեցին: Հիմա ստիպված ենք նայել ռեզերվին: Ունենք 25 խաղացողներ, և պատասխան հանդիպման ժամանակ որոշ դիրքերում այլ ֆուտբոլիստներ կհայտնվեն: Այդ մասին պետք է արդեն հիմա մտածենք,- նշել է Ֆոմենկոն:- Կաշխատենք այնպես անել, որ թիմը լրջորեն տրամադրվի պատասխան հանդիպմանը, չնայած շատ ուժեր ենք ծախսելու: Բոլոր խաղերն էլ շատ լարված են եղել, և ամեն անգամ ստիպված ենք եղել լավ աշխատել: Այժմ անհրաժեշտ է վերականգնվել ու պատրաստվել հաջորդ խաղին»:

Ֆոմենկո. «Վճռորոշը հոգեբանությունն էր»