.jpg)
Զարիֆ. Իրանի տարածքում ուրանի հարստացման հարցը մեր «կարմիր գիծն» է
Թեհրանի համար կարևորն այն է, որ բանակցող կողմերը հարգեն ուրանը հարստացնելու Իրանի իրավունքը: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ «5+1 խմբի» հետ անցկացվող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Իրանի տարածքում ուրանի հարստացման հարցը մեր «կարմիր գիծն» է. Հետևաբար բանակցությունների ընթացքում այդ հանգամանքը մենք հաշվի ենք առնում»:
Շարունակելով խոսքը՝ Զարիֆը հավելել է. «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն՝ ուրանի հարստացման Իրանի իրավունքը համարվում է կանոնակարգում ամրագրված իրավունքի անքակտելի մաս: Մեզ համար կարևորն այն է, որ բոլոր կողմերը հարգեն Իրանի այդ իրավունքը»:
Նկատենք, որ Իրանը դեռևս 1968թ. է ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:
Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով «5+1 խմբի» հետ ընթացող բանակցությունների մանրամասներին առնչվող հարցին և համաձայնության հավանականությանը. նշել է. «Դեռ գտնվում ենք բանակցային փուլում և չենք կարող բանակցային գործընթացի վերաբերյալ մանրամասներ հաղորդել»:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, երկրորդը՝ հոկտեմբերի 16-17-ը (Ժնև), երրորդը՝ նոյեմբերի 7-9-ը (Ժնև): Չորրորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 20-ին, կրկին Ժնևում:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝ Ջոն Քերին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելը սխալ է համարում
Ջոն Քերի. Ժնևում Իրանն ու «5+1 խումբը շատ-շատ մոտ էին համաձայնությանը
Վերլուծական. Ֆրանս-ամերիկյան մրցակցությունը և Իրանի միջուկային խնդիրը