.jpg)
Վազաշենի գյուղապետ. Փառք Աստծո, այս անգամ էլ տուժողներ չկան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, այսօր՝ ժամը 12.30-ից 14.00-ն հակառակորդը կրակել է դեպի Տավուշի մարզի Վազաշեն գյուղ ընթացող քաղաքացիական մեքենաների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժողներ չկան:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը.
«Էդ կրակոցներն արդեն մեզ համար սովորական բան են դառել: Փառք Աստծո, այս անգամ էլ տուժողներ չկան: Հիմա ուղղակի ավելի զգուշավոր ենք անցնում այդ ճանապարհով»,- ասաց Լորիկ Բադիրյանը:
Հիշեցնենք, որ հակառակորդի կրակոցների հետևանքով արդեն տևական ժամանակ է ինչ փակվել է Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածը: Այդ ճանապարհի վրա կրակոցների հետևանքով զոհվել էր զինծառայող Գարիկ Պողոսյանը:
Նախորդող հրապարակումներ` Տավուշում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենաների վրա
Պառավաքար-Վազաշեն ճանապարհը դեռ փակ է. Շրջանցիկ ճանապարհն էլ` անբարեկարգ