Մարսելո. «Ռեալում» խաղալն ինձ համար մեծ պատիվ է»
16/11/2013 16:48

Մարսելո. «Ռեալում» խաղալն ինձ համար մեծ պատիվ է»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, ով վերականգնվել է ծնկի վնասվածքից, ընդգծել է, որ մտադիր է շարք վերադառնալ նշված ժամկետներից շուտ: Նրա խոսքերով` ինքը պարզապես «մահանում է» մարզումների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:

«Շարունակում եմ լիարժեք վերականգնվել վնասվածքիցս: Ես պարզապես «մահանում եմ» մարզումների ժամանակ, քանզի շատ եմ ցանկանում հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալ: «Ռեալում» խաղալն ինձ համար մեծ պատիվ է:

Երբ ես բավական երիտասարդ էի, ապա նույնիսկ չէի կարող երազել նման փառքի մասին: Կարծում եմ` այս մրցաշրջանը մեզ համար կարող է շատ հաջող դասավորվել»,- նշել է Մարսելոն:
 

Մարսելո. «Ռեալում» խաղալն ինձ համար մեծ պատիվ է»