Ադրբեջանն անցնող շաբաթ 200 անգամ խախատել է հրադադարը
16/11/2013 14:00

Ադրբեջանն անցնող շաբաթ 200 անգամ խախատել է հրադադարը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են: 

Ադրբեջանն անցնող շաբաթ 200 անգամ խախատել է հրադադարը