Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր փաստեր է հրապարակել. Լուսանկար
16/11/2013 12:58

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր փաստեր է հրապարակել. Լուսանկար

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վթարից անմիջապես հետո արված լուսանկարներ է հրապարարակել այսօր, որոնցում, իր մեկնաբանությամբ, բացակայում են վթարի ենթարկված Նիվա մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Փաստաբանը, նաև հիշեցնում է, որ տուժող կողմի շահերի պաշտպան Մարատ Գինոսյանը երկու օր առաջ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր, թե մեքենայի վրա առկա են եղել կողային հետդիտարկման հայելիներ: «Արձանագրությունների մեջ, որոնք ինձ տրամադրվել են, բացակայում է որևէ նշում, որ դեպքի վայրից առգրավվել են կոտրված հայելիներ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը, հավելելով. «Ավելին, հարվածը եղել է հետևից, և գրեթե բացակայում է 1 տոկոս հավանականություն, որ 2 հայելիներն էլ կոտրվեին»:

Հրապարակված մեկ այլ նկարում էլ Նիկոլայ Բաղդասարյանը մատնացույց է անում ճանապարհի երթևեկելի հատվածում թափված մեքենայի յուղի հետքը և հետևյալ հարցադրումն անում. «Հնարավո՞ր է BMW մակնիշի ավտոմեքենայի յուղը թափվի բանուկ մասում, այլ ոչ թե՝ կողնակում, այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել կողնակում»:  

Նյութի մանրամասները` այստեղ:

Նախորդող հրապարակում՝ Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Ա. Հակոբյան. «Շոու են սարքել»

Վարդան Պետրոսյան. Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել

 

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր փաստեր է հրապարակել. Լուսանկար