.jpg)
Խավի. «Դեռ չենք հասել կատարելության»
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին կարծում է, որ ներկա պահին իր թիմը լավագույնն է Եվրոպայում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Հնարավոր է` հիմա մենք 10 բալանոց համակարգում առավելագույն խաղ չենք ցուցադրում, բայց առաջվա պես ուժեղ ենք: Դեռ չենք հասել կատարելության, բայց լավ ենք գործում: Պետք է շարունակենք աշխատել` ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու և ավելի վեր բարձրանալու համար:
Ո՞ր թիմն է հիմա «Բարսելոնից» ավելի ուժեղ. ոչ մեկը: Մենք լավ մարզավիճակում ենք, կարողանում ենք ավելացնել ճնշումը, իսկ մեր շուրջը պտտվող խոսակցությունները բխում են զուտ մեր կարգավիճակից»,- նշել է Խավին: