Մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարողները տուգանվել են
16/11/2013 09:15

Մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարողները տուգանվել են

Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերություններին տուգանել է 115 մլն-ական դրամով։ Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ «Ամարաս Յուսը» թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած «Սեար գրուպին»։ Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն մատակարարվել 11500 դրամով։

«Ժողովուրդը» պարզել է, որ «Երեքնուկի», «Սեար գրուպի» և «Ամարաս Յուսի» տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան։ Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, նա արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է, նրա համար Արցախի իշխանությունները ամենաբարձր մակարդակով միջնորդել են, որ «շատ չնեղացնեն»։

Օրինախախտներից մեկի սեփականատերն էլ, ըստ թերթի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի վարչության պետերից մեկն է, որի անունը ճշտվում է:
 

Մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարողները տուգանվել են