Անդրանիկի փողոցում մեքենաներ են այրվել. Լուսանկարներ
18/11/2013 20:11

Անդրանիկի փողոցում մեքենաներ են այրվել. Լուսանկարներ

Այս գիշեր ժամը 00.34-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.08-ին:

Պարզվել է, որ դեռևս անհայտ պատճառներով Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2121»  ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջևի երկու նստատեղերը: 

Անդրանիկի փողոցում մեքենաներ են այրվել. Լուսանկարներ