.jpg)
Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Անդրեյ Բելյաևը (Տեսանյութ)
Վերխնեուրալսկի կալանավայրից ազատ է արձակվել 53-ամյա «օրենքով գող» Անդրեյ Վոզնեսենկին, նույն ինքը Բելյաևը, ով քրեական աշխարհում հայնտի է Խոբոտ կամ Նոս մականուններով:
Ծնունդով Լենինգրադից, բազմաթիվ անգամ դատված «օրենքով գողը» մի քանի տարի առաջ ընկերացել է 1960-ականների պոետի հետ և վերցրել նրա ազգանունը:
Բելյաևը վերջին անգամ դատապարտվել էր 2011թ.-ի հուլիսի 1-ին 4 տարի և 6 ամսով՝մարդու առևանգման համար:
Իր պատժի մեծ մասը նա կրել է Բուրյատիայում, սակայն հետագայում տեղափոխվել է Վերխնեուրալսկի խիստ ռեժիմի կալանավայր:
Ազատ արձակվելու օրը Մոսկվայի օդանավակայանում նրան են մոտենում իրավապահները և պրոֆիլակտիկ զրույց անկացնում «օրենքով գողի» հետ, որպեսզի վերջինս պահպանի վարչական վերահսկողության բոլոր դրույթները: