.jpg)
Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունը վերսկսվում է
Փաստաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Հենց նոր Հատուկ քննչական ծառայությունից ստացել եմ գրություն այն մասին, որ իմ դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկվում է: Գրության մեջ մասնավորապես ասվում, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի կողմից ցուցում է տրվել, գործով լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Ուստի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործով նախաքննության ավարտի մասին կհայտնվի լրացուցիչ:
Այս պահին դժվարանում եմ ասել, թե ինչ նոր խաղեր են մտածել նախաքննական մարմինները, ցանկացած պարագայաւմ իրենք պետք է իմանան, որ իրենց բոլոր ապօրինությունների համար պատասխան տալու օրը գալու է: Պայքարը շարունակվում է...»:
Հիշեցնենք, որ ոստիկանների և «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի միջև Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ի միջադեպի փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն:
Նախորդող հրապարակում` Արգիշտի Կիվիրյանը չի բացառում, որ իրեն կկալանավորեն
Արգիշտի Կիվիրյան. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Արգիշտի Կիվիրյան. Ուզում են պարզել, արդյոք ե՞ս եմ կծել ոստիկանին
Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ