Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել` 2014 թ. պետբյուջեի վերաբերյալ
18/11/2013 18:55

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել` 2014 թ. պետբյուջեի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` նվիրված 2014թ. պետբյուջեի կազմավորման հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ինչպես միշտ այս անգամ ևս պետբյուջեն պետք է պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` հատուկ ուշադրություն դարձնելով զարգացման ծրագրերին: Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը` նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է տնտեսության կայուն աճի ապահովման կարևոր միջոցներից մեկը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:
 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել` 2014 թ. պետբյուջեի վերաբերյալ