Բակո Սահակյանն ընդունել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին
18/11/2013 16:57

Բակո Սահակյանն ընդունել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Լորան Կորբային և ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը և մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:

Երկուստեք նշվել է ԿԽՄԿ և Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջև փոխգործակցության բարձր մակարդակը և արձանագրված դրական դինամիկայի պահպանման պատրաստակամությունը:

Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանն ընդունել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին