Բեռլուսկոնին վատացել է բեմի վրա (Տեսանյութ)
18/11/2013 20:57

Բեռլուսկոնին վատացել է բեմի վրա (Տեսանյութ)

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Հռոմում ելույթ ունենալով «Ազատության ժողովուրդը» կուսակցության համագումարին իրեն վատ է զգացել:

Dni.ru-ի փոխանցմամբ՝ իր զգացմունքային ելույթի ժամանակ, որը նվիրված է եղել «Ազատության ժողովուրդ» կուսակցության վերակառուցմանը և «Առաջ, Իտալիա» շարժման վերստեղծմանը, Բեռլուսկոնին վատացել է և ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը:

Բեմ է բարձրացել նրան բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն և փորձել է իջեցնել նախկին վարչապետին բեմից:

Բեռլուսկոնին, չնայած առողջական խնդիրներին, ծափահարությունների ներքո, ավարտել է ելույթը:
 

 

Բեռլուսկոնին վատացել է բեմի վրա (Տեսանյութ)