.jpg)
Դիդյե Դեշամ. «Ուկրաինացիները ապտակեցին մեզ»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն իր կարծիքն է հայտնել Ուկրաինայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության անցումային փուլի առաջիկա պատասխան հանդիպման մասին:
«Ուկրաինացիները փայլուն խաղ անցկացրեցին, իսկ մենք պարզապես սովորական խաղացինք: Մեզ ապտակեցին: Հիմա պետք է ցուցադրենք մեր բարձրագույն մակարդակը: Հույս ունեմ, որ ֆուտբոլիստները երեքշաբթի կկարողանան դա անել: Պետք է պատրաստ լինենք պայքարի, որպեսզի յուրահատուկ հանդիպում անցկացնենք: Տղաները պետք է նվիրվեն ցանկացած դրվագում: Արդյոք հավատո՞ւմ եմ վերջնական հաջողությանը: Այդ հարցը հաստատ ինձ չպետք է ուղղվի: Եթե ես ուզում եմ, որ իմ թիմը հավատա հաջողությանը, առաջին հերթին դրան ես պետք է հավատամ: Ինչ-որ առանձնահատուկ բանի հասնելու համար անհրաժեշտ է հավատալ, և կարևոր չէ` մե՞ծ են հնարավորություններդ, թե՞ փոքր»,- Դեշամի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Ուկրաինայի հավաքականների պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Առաջին խաղում ուկրաինացիները հաղթել են 2:0 հաշվով: