.jpg)
Եգիպտոսում գնացքի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ (Տեսանյութ)
Եգիպտոսում ուղևորատար գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել է:
Lenta.ru-ի փոխանցմամբ` վթարը տեղի է ունեցել Կահիրեից 40 կմ դեպի հարավ՝ Դահշուր գյուղի մերձակայքում: Գնացքը բախվել է միկրոավտոբուսին և մի քանի այլ մեքենաների:
Նշվում է, որ գնացքը շարժվում էր Բենի-Սուեֆ քաղաքից դեպի Եգիպտոսի հարավ:
Միջադեպի պատճառները այս պահին հայտնի չեն: