.jpg)
Խեդիրան կարող է բաց թողնել ողջ մրցաշրջանը
Հաշվի առնելով կիսապաշտպան Սամի Խեդիրայի լուրջ վնասվածքը, որի պատճառով ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ողջ մրցաշրջանը, «Ռեալը» պետք է փոխհատուցում ստանա ՖԻՖԱ-ից, քանի որ ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է ազգային հավաքականի խաղում:
ՖԻՖԱ-ն արդեն հաղորդել է, որ մադրիդյան ակումբը փոխհատուցում կստանա 2,5 մլն եվրոյի չափով, որը գոյացել է`ելնելով ֆուտբոլիստի աշխատավարձից և բաց թողնվելիք օրերի մոտավոր քանակից:
Իսկ Պրիմերայի կանոնների համաձայն` եթե ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնում ավելի քան 5 ամիս ժամանակով, ապա ակումբը հնարավորություն ունի նրան փոխարինող գտնել և գործարք կնքել նույնիսկ տրանսֆերային պատուհանից դուրս: Ճիշտ է` կա նաև սահմանափակում: Ցանկության դեպքում «Ռեալը» կարող է համալրվել միայն այնպիսի խաղացողով, ով այժմ հանդես է գալիս Իսպանիայում: Սակայն սպասվում է, որ Կառլո Անչելոտտին կբավարարվի իր տրամադրության տակ եղած կադրերով, և Իլյարամենդին, Իսկոն ու Կազեմիրոն խաղային ավելի շատ ժամանակ կստանան: