.jpg)
Պաշտոնական. Կազանում ընկած ինքնաթիռում հայեր ու ՀՀ քաղաքացիներ չեն եղել
Նոյեմբերի 17-ին` ժամը 19.25-ին, Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել:
Կազանի օդանավակայանում տեղի ունեցած աղետալի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Այս մասին տեղեկականում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նախորդող հրապարակում` Կազանում օդանավ է ընկել. 50 զոհ, այդ թվում` Թաթարստանի նախագահի որդին