Ջենիֆեր Լոպեսի «գլադիատորական» մարտը ընդդեմ սիրեցյալի. Լուսանկարներ
18/11/2013 20:31

Ջենիֆեր Լոպեսի «գլադիատորական» մարտը ընդդեմ սիրեցյալի. Լուսանկարներ

Ջենիֆեր Լոպեսը արդեն 2 տարի է` սիրավեպի մեջ է իրենից 18 տարով երիտասարդ Կասպեր Սմարտի հետ:

Dailymail-ի փոխանցմամբ` պապարացիները բռնացրել են զույգին Հռոմում, երբ նրանք զգեստներ էին գնում խանութներից, ինչից հետո ուղևորվել են Կոլիզեյ:



Լոպեսը և Սմարտը Կոլիզեում գլադիատորներին հատուկ մարտ են անցկացրել միմյանց դեմ, սակայն դա իհարկե արվել է սիրով:



Մինչ այդ, ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Ջենիֆերը ցանկանում է խզել իր կապերը Սմարտի հետ, սակայն լուսանկարները հակառակն են ապացուցում:

Լուսանկարներում զույգը բավականին երջանիկ տեսք ունի:










 

Ջենիֆեր Լոպեսի «գլադիատորական» մարտը ընդդեմ սիրեցյալի. Լուսանկարներ