ԱԳ նախարարները նախապատրաստում են ՌԴ նախագահի այցը Հայաստան
18/11/2013 18:27

ԱԳ նախարարները նախապատրաստում են ՌԴ նախագահի այցը Հայաստան

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ՝ Էդվար Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, քննարկել են ՌԴ նախագահի՝ դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստության հետ կապված հարցեր: Այս մասին, «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես նշել է Ս. Լավրովը, նախարարները իրենց գործընկերների հետ բանակցություններ են վարել, որոնք համարվում են՝ դեկտեմբերի սկզբին, ՌԴ նախագահի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստության առանցքային փուլերից մեկը: 

ԱԳ նախարարները նախապատրաստում են ՌԴ նախագահի այցը Հայաստան