.jpg)
Պեդրո. «Բլատտերը պետք է հարգի մյուսներին»
«Բարսելոնի» հարձակվող Պեդրոն քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին` «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Տեղեկացնում է «Marca»-ն:
«Իհարկե, ինքս էլ ցանկանում է, որ «Ոսկե գնդակը» բաժին հասնի Լիոնել Մեսսիին, քանի որ նա իմ թիմակիցն է և ես նրան նույնպես համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց, պետք է խոստովանեմ, որ ինձ ամենևին դուր չի եկել Բլատտերի արարքը:
Հասկանում եմ, որ նա ունի իր հավակնությունները, որոնք պետք է հարգել, բայց, միևնույն է, այդ ամենն այնքան էլ լավ չի դիտվում: Բլատտերը նույնպես պետք է հարգի մյուսներին»,- նշել է Պեդրոն: