Շահումյան-Աշտարակ ճանապարհին մեքենա է շրջվել
19/11/2013 18:06

Շահումյան-Աշտարակ ճանապարհին մեքենա է շրջվել

Նոյեմբերի 19-ին` ժամը 13.57-ին, ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Աշտարակ ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Աշտարակ ավտոճանա­պարհի 6-րդ կիլոմետրին` Դաշտ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2106» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1980 թ. ծնված Ա. Ի.-ն (վարորդ) տեղափոխվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատել բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: 

Շահումյան-Աշտարակ ճանապարհին մեքենա է շրջվել