Ա. Մինասյան. Խիստ կասկածելի է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը
19/11/2013 14:13

Ա. Մինասյան. Խիստ կասկածելի է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը

«Ինձ համար խիստ կասկածելի է, որ Հայաստանի Հանրապետությունը կանդամակցի Մաքսային միությանը, քանի որ կան բազմաթիվ պայմաններ, որոնք կարող են ձեռնտու չլինել ՀՀ-ին և ԼՂՀ-ին»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Միգուցե հնարավոր է տարածաշրջանում ձևավորել մի նոր միավոր, որը, պատգամավորի կարծիքով, կարող է համարժեք համագործակցության առաջարկ անել թե՛ Եվրամիության, թե՛ Մաքսային միության հետ:

Եվրոպա-Ռուսաստան ընտրության խնդիրը, պատգամավորի կարծիքով, պետք է դիտարկենլ այլ հարթության վրա. «Ելման կետը պետք է լինի ՀՀ և ԼՂՀ անվտանգ գոյությունն ու զարգացումը: Իսկ ի՞նչ է անում այսօր Եվրոպան, մեղադրում է Հայաստանին, որ 3 տարուց ավելի տևած բանակցությունների արդյունքում հրաժարվում է Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, սակայն հարց է` ո՞ւմ հետ էր բանակցում` հայությա՞ն, հայ ժողովրդի՞, թե՞ իշխանությունների:

Հայաստանը, Ա. Մինասյանի խոսքով, պետք է ունենա հայության և ԼՂՀ անվտանգությունը երաշխավորող կողմնորոշումը: 

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին մարտահրավերներին, ապա ամենակարևորը, Ա. Մինասյանի գնահատմամբ, արտագաղթն է, որը սոցիալ-տնտեսական, անվտանգության, արդարադատության թերարժեք համակարգերի հետևանք է: 

 

Ա. Մինասյան. Խիստ կասկածելի է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը