Աբորտների հետևանքով «անհետանում» է ավելի քան 134 միլիոն կին
19/11/2013 20:00

Աբորտների հետևանքով «անհետանում» է ավելի քան 134 միլիոն կին

Աշխարհում ծնելիության միջին մակարդակը վերջին 50 տարիների ընթացքում կրճատվել է գրեթե կիսով չափ (1950թ. մեկ կնոջն ընկնող 5 երեխայից 2010թ. հասնելով 2.5-ի):

mարդկությունը դարավերջին կհատի 10 միլիարդի սահմանը: 1950թ. ի վեր կյանքի միջին տևողությունն աշխարհում ավելացել է 20 տարով (48-69): Կայուն կերպով նվազել է նաև մահացությունը:

Ծայրահեղ աղքատության մեջ՝ օրական մինչև ԱՄՆ $1.25-ով ապրող մարդկանց թիվը 1990թ. կազմող 1.8 միլիարդից նվազել է մինչև 1.4 միլիարդ՝ 2005թ.: Զարգացող երկրներում ծայրահեղ աղքատների մասնաբաժինը նշված ժամանակաշրջանում նվազել է բնակչության 46 տոկոսից մինչև 27 տոկոս:

2005թ. աշխարհի զարգացող հատվածում մինչև հինգ տարեկան յուրաքանչյուր չորս երեխայից մեկը թերքաշ էր, մինչդեռ 1990թ. այս ցուցանիշը եղել է յուրաքանչյուր երեքից մեկը: Թեև սովի մատնված բնակչության մասնաբաժինը 1990թ. ի վեր կրճատվել է:

Աշխարհի ամենաաղքատ երկրներում բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ իրենց եկամտի կեսից ավելի ծախսում են սննդի վրա: 2010թ. ի վեր, սննդամթերքի գների աճի պատճառով, ևս 44 միլիոն մարդ է հայտնվել աղքատության շեմից՝ օրական ԱՄՆ $1.25-ից ներքև:

Արևելյան Ասիայում աղքատության մակարդակը 1990թ. 60 տոկոսից իջել է մինչև 20 տոկոս: Աշխարհում աճում է հարստության բաշխման անհավասարությունը: 1960թ. աշխարհի ամենահարուստ 20 տոկոսը տիրապետում էր աշխարհի բոլոր եկամուտների 70 տոկոսին: 2005թ., Համաշխարհային բանկի տվյալներով, այդ մասնաբաժինն աճել է մինչև 77 տոկոս:

Կանայք կատարում են աշխարհի աշխատանքի մոտ երկու երրորդը և արտադրում են աշխարհի սննդի կեսը, սակայն վաստակում են աշխարհի եկամտի ընդամենը 10 տոկոսը: Այն պատճառով, որ մարդիկ նախընտրում են տղա երեխա ունենալ, սեռով պայմանավորված աբորտների և նորածին աղջիկներին անուշադրության մատնելու հետևանքով ողջ աշխարհում «անհետանում» է ավելի քան 134 միլիոն կին:

ամեն տարի յուրաքանչյուր 90 վայրկյանում հղիության բարդություններից կամ ծննդաբերության ժամանակ մահանում է 350,000 կին: mահերի 99 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում: Զարգացած երկրներում 15-49 տարեկան կանանց մահվան և հաշմանդամության առաջին պատճառը վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն են:

Աբորտների հետևանքով «անհետանում» է ավելի քան 134 միլիոն կին