Մերկ կինը Չիկագոյի գնացքում հարձակվել է ուղևորների վրա (Տեսանյութ)
19/11/2013 20:18

Մերկ կինը Չիկագոյի գնացքում հարձակվել է ուղևորների վրա (Տեսանյութ)

Չիկագոյում մերկ տեսքով գնացք ներխուժած կինը վախեցրել է ուղևորներին իր ագրեսիվ պահվածքով:

Dailymail-ի փոխանցմամբ` մերկ կինը, Չիկագոյի ամենաաշխույժ կայարանում ներխուժելով գնացք, սկսել է բղավել, որ ինքը աստվածուհի և հարձակվել ու ծեծել է ուղևորներին:

Դրանից հետո կինը շարժվել է դեպի գնացքի վարորդի խցիկ՝ գնացքն ինքնուրույն վարելու նպատակով:

Միջադեպի հետևանքով գնացքի ժամանումը ուշացել է 15-30 րոպեով:

Ոստիկանությունը կնոջը տեղափոխել է Սուրբ Ֆրանցիսկոսի հիվանդանոց: Նշվում է, որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
 

Մերկ կինը Չիկագոյի գնացքում հարձակվել է ուղևորների վրա (Տեսանյութ)