Ճարտարապետները մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը
19/11/2013 09:11

Ճարտարապետները մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը

Շաբաթ օրը Հայաստանի ճարտարապետների միության 18-րդ համագումարին ճարտարապետները և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» և մյուս «կործանված» շենքերի հիշատակը:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ այս առաջարկի հեղինակը եղել է ճարտարապետների միության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով «Փակ շուկայի» հետ հիշատակել Է «Սևան» հյուրանոցի, Երիտասարդական պալատի և կրկեսի շենքերը: Տարբեր ճարտարապետներ իրենց ելույթներում «Փակ շուկայի» հետ կատարվածը համարել են իրենց ամոթն ու խայտառակությունը: Համագումարում բաց քվեարկությամբ միության նախագահ Է վերընտրվել Մկրտիչ Մինասյանը:
 

Ճարտարապետները մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը