Հրաչյա Հարությունյանի գործով փորձաքննությունները պատրաստ են
19/11/2013 17:59

Հրաչյա Հարությունյանի գործով փորձաքննությունները պատրաստ են

ՌԴ ոստիկանությունը ստացել է Հրաչյա Հարությունյանի գործով դատահոգեբուժական և 3 ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները: Այս մասին, հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին, հայտնում է ria.ru-ն:

Վաղը Հ. Հարությունյանին և նրա փաստաբաններին կտրամադրվեն փորձաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: 

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին թողնել կալանքի տակ` մինչև դեկտեմբերի 14-ը:

Նախորդող հրապարակում` Լ. Հարությունյան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ չի վատացել

Փաստաբան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է


 

 

Հրաչյա Հարությունյանի գործով փորձաքննությունները պատրաստ են