Ինդոնեզիայում դիմակավորված կապիկները փող են մուրում. Լուսանկարներ
19/11/2013 20:28

Ինդոնեզիայում դիմակավորված կապիկները փող են մուրում. Լուսանկարներ

Ֆին լուսանկարիչ Պերտտու Սաքսան Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի փողոցներում լուսանկարել է փող մուրացող դիմակավորված կապիկների:

Metronews.ru-ի փոխանցմամբ՝ կենդանիների տերերը կապիկներին դիմակներ և մանկական հագուստ են հագցնում և ստիպում փող մուրալ: Պերտտուն նշել է, որ կապիկներին շատ բարդ էր լուսանկարել Ջակարտայի խցանված փողոցներում:

Նրա խոսքով՝ ինքը բացատրել է տերերին, որ չի ցանկանում վնասել կապիկներին, այլ ուղղակի լուսանկարում է նրանց:

Սաքսան իր լուսանկարներով ցանկանում է մարդկանց ուշադրությունը գրավել կենդանիների պաշտպանության վրա:


 

Ինդոնեզիայում դիմակավորված կապիկները փող են մուրում. Լուսանկարներ