2 տարի անց աճուրդում վաճառվել է Քեյթի և Ուլիամի հարսանեկան տորթի մի կտորը
19/11/2013 19:14

2 տարի անց աճուրդում վաճառվել է Քեյթի և Ուլիամի հարսանեկան տորթի մի կտորը

Արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքը, որ կայացավ 2011 թվականին, գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը: Երկու տարի անց առիթ կա կրկին հիշելու հեքիաթային արարողության մասին: Hello Magazine-ի հաղորդմամբ՝ աճուրդում 4160 դոլարով վաճառվել է Քեյթի և Ուիլիամի հարսանեկան տորթից պահված մեկ կտորը: Չի նշվում, թե Բևերլի հիլզում կայացած աճուրդի ժամանակ ով է գնել տորթը:


 
Հիշեցնենք, որ զույգի հարսանեկան տորթը ութ շերտից էր բաղկացած: Մեծ Բրիտանիայում ընդունված է պահել հարսանեկան տորթից կտոր: Հետաքրքիր է, որ այն չի փչանում, այլ ավելի համեղ է դառնում: Հրուշակագործների խոսքով՝ պահպանման օպտիմալ ժամկետը 30 ամիս է: Գաղտնիքը՝ բաղադրատոմսի մեջ: 



Չի նշվում նաև, թե ինչպես է հարսանեկան տորթի կտորը հայտնվել աճուրդում և ինչ է պատրաստվում անել գնորդը:

Նշենք, որ 2011-ին աճուրդում վաճառվել է արքայազն Չարլզի և Լեդի Դիանայի հարսանեկան տորթի մի մասը:  Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 1981 թ., այսինքն՝ վաճառքի պահին տորթը 30 տարեկան էր:

2 տարի անց աճուրդում վաճառվել է Քեյթի և Ուլիամի հարսանեկան տորթի մի կտորը