Վրաստանի նորընտիր նախագահը ներկայացրել է երկրի վարչապետին
19/11/2013 19:00

Վրաստանի նորընտիր նախագահը ներկայացրել է երկրի վարչապետին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում ներկայացնելու առնչությամբ:

Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ներկայացրել է կառավարության նոր կազմը, ընդ որում բոլոր նախարարները մնացել են իրենց պաշտոնում, միակ փոփոխությունը կապված է ՆԳ նոր նախարարի`28-ամյա Ալեքսանդր Չիկաիձեի նշանակման հետ, վերջինս եկել է փոխարինելու Իրակլի Ղարիբաշվիլիին:

Վրաստանի կառավարության նոր կազմը`
Վարչապետ` Իրակլի Ղարիբաշվիլի
Էներգետիկայի նախարար` Կախա Կալաձե
Արդարադատոթյան նախարար` Թեա Ծուլուկիանի
Պատիժների իրականացման, փորձարկումների և իրավաբանական օգնության նախարար` Սոզար Սուբարի
Արտգործնախարար` Մաիա Փանջիկիձե
Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար` Ալեքսի Պետրիաշվիլի
Էկոնոմիկայի նախարար` Գիորգի Կվիրիկաշվիլի
Վերաինտեգրման հարցերով պետնախարար` Պաատա Զաքարեիշվիլի
Ֆինանսների նախարար` Նոդար Խադուրի
Գյուղատնտեսության նախարար` Շալվա Փիփիա
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Նարմանիա
Առողջապահության նախարար` Դավիթ Սերգեենկո
Կրթության և գիտության նախարար`Թամար Սանիկիձե
Բնապահպանության նախարար` Խաթունա Գոգալաձե
Փախստականների հարցերով նախարար` Դավիթ Դարախվելիձե
Սփյուռքի հարցերով նախարար` Կոնստանտին Սուրգուլաձե
Մշակույթի նախարար` Գուրամ Օդիշարիա
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Լևան Կիփիանի

Կառավարության նոր կազմը Վրաստանի խորհրդարանի կողմից, ամենայն հավանականությամբ, կհաստատվի հաջորդ շաբաթ: 

Վրաստանի նորընտիր նախագահը ներկայացրել է երկրի վարչապետին