Հայկական հուշադրամը հաղթել է միջազգային դրամագիտական մրցույթում
19/11/2013 20:09

Հայկական հուշադրամը հաղթել է միջազգային դրամագիտական մրցույթում

​ Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անց է կացվել հերթական՝ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica): Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ և էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`

1. «Աշխարհի լավագույն մետաղադրամը‰,
2. «Լավագույն մետաղադրամը ճարտարապետական կառույցի պատկերով‰:

Կենտրոնական բանկի լրատվական ծառայության տեղեկացմամբ, մրցույթում «Հայ գրքի տպագրության 500-ամյակ»‰ հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) պատվով արժանացել է առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը‰» անվանակարգում:

Միջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ»‰ հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից և դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը: Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի‰ տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլև Հայաստանի ու իր մայրաքաղաք Երևանի միջազգային մշակութային դերը:

Հայկական հուշադրամը հաղթել է միջազգային դրամագիտական մրցույթում