Նալբանդյանը վերջին անգամ ռակետը կխաչաձևի Նադալի հետ
19/11/2013 18:28

Նալբանդյանը վերջին անգամ ռակետը կխաչաձևի Նադալի հետ

Աշխարհի առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը ժամանել է Բուենոս-Այրես, որտեղ շաբաթվա ընթացքում կմասնակցի մի քանի ցուցադրական խաղերի` նվիրված արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի մարզական կարիերայի ավարտին: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:

Ուրբաթ օրը Նադալն ու Նալբանդյանը զուգախաղերում ուժերը կչափեն Նովակ Ջոկովիչ-Խուան Մոնակո զույգի հետ: Շաբաթ օրը ռակետը կխաչաձևեն արդեն Նադալն ու Նալբանդյանը` մենախաղում: Վերջին հանդիպման ժամանակ կորտ դուրս կգան Ռաֆան ու Ջոկովիչը:
 

Նալբանդյանը վերջին անգամ ռակետը կխաչաձևի Նադալի հետ