Գիտնականները ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել
19/11/2013 19:48

Գիտնականները ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել

Գիտնականները մշակել են նոր մեթոդ, որը թույլ կտա հրաժարվել նիկոտինային կախվածությունից: Այն կոչվում է բարձր հաճախականությամբ մագնիսական խթանում: Ըստ գիտնականների՝  ծխելը թողնելու համար օգտագործվում են մագնիսական դաշտեր, որոնք արագ փոփոխվում ու ակտիվացնում են ուղեղի կոնկրետ հատվածները: Նոր մեթոդը երբեմն օգտագործվում է դեպրեսիայից ազատվելու համար:

Մասնագետները համոզված են, որ այն մեծ ապագա ունի: Մագնիսական խթանումը նվազեցնում է կախվածությունը նիկոտինից, նվազեցնելով ծխելու ցանկությունը:

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երեք շաբաթ շարունակ իրականացված պրոցեդուրաների արդյունքում մասնակիցները հրաժարվել են ծխախոտից:

Արդյունքում սակայն գլխացավ ու մկանային ցավեր են ունեցել, որոնք արագ անցել են: Այս մեթոդը հակացուցված է այն մարդկանց, ովքեր էպիլեպսիայի հակում ունեն:
 

Գիտնականները ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել