ԼՂՀ-ում քննարկվել է ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր
19/11/2013 13:07

ԼՂՀ-ում քննարկվել է ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Լորան Կորբային, որը ժամանել է ԼՂՀ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը: 

ԼՂՀ-ում քննարկվել է ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր