Վրաստանը Հայաստանին կվերադարձնի 500 տոննա վարակված կարտոֆիլը
19/11/2013 18:47

Վրաստանը Հայաստանին կվերադարձնի 500 տոննա վարակված կարտոֆիլը

Սադախլո անցակետով Հայաստանից 17 մեքենա` 467 տոննա կարտոֆիլ է տեղափոխվել Վրաստան: Այս մասին տեղեկացնում են apsny.ge կայքը:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկացմամբ` Սադախլո անցակետում բեռի նախնական զննման ժամանակ  կարտոֆիլի վրա  վնասակար միկրոօրգանիզմների վարակվածության նշաններ է արձանարվել` Ralstonia solanacearum` գորշ փտում:

Բեռի վարակվածությունը հաստատելու համար նմուշառում է կատարվել և ուղարկվել հատուկ լաբորատորիա, հետազոտության արդյունքում հաստատվել է, որ 467 տոննա կարտոֆիլը վարակված է գորշ փտում հիվանդությամբ:

Վրաստանի կառավարության №429 որոշման համաձայն` վարակված կարտոֆիլը պետք է վերադարձվի արտահանող երկիր:

 

Վրաստանը Հայաստանին կվերադարձնի 500 տոննա վարակված կարտոֆիլը