.jpg)
Ռոնալդու. «Ոսկե գնդակը» ոչինչ չի տալիս` բացի էժանագին պոպուլուզմից»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր համար միևնույն է, թե ում բաժին կհասնի «Ոսկե գնդակը»: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Բազմաթիվ ֆուտբոլիստներ նշում են, որ «Ոսկե գնդակն» ստանալն իրենց համար գլխավոր նպատակ չէ: Ուզում եմ ասել, որ շատ դեպքերում այդ խոսքերը բացարձակ ճշմարտություն են: Այդ մրցանակը ոչինչ չի տալիս` բացի էժանագին պոպուլուզմից:
Թող մրցանակը տան Մեսսիին կամ նրան, ում ցանկանում են: Ամեն դեպքում` թեկնածուների ցուցակը տպավորիչ է, և նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է ստանալ անհատական այդ պարգևը: Լեոն նույնպես, ում «Բարսելոնն» անցած մրցաշրջանում առանց տիտղոս չի մնացել:
Ինձ համար կարևոր է այն թիմերի հաջողությունը, որոնցում հանդես եմ գալիս: Ներկա պահին իմ գլխավոր նպատակն աշխարհի 2014 թ. առաջնության ուղեգիր նվաճելն է»,- նշել է Ռոնալդուն: