Արդարադատության փոխնախարարն ազատվել է աշխատանքից
19/11/2013 11:52

Արդարադատության փոխնախարարն ազատվել է աշխատանքից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Իսկ ահա ՀՀ արդարադատության նախարարության կայքի փոխանցմամբ` Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը  գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր է ընտրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի համաձայն Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ: Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ` հայտ ներկայացրած թեկնածուների թվից: 

Արդարադատության փոխնախարարն ազատվել է աշխատանքից