.jpg)
Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվեց. Նրանց միացան ԱԳ նախարարները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, նրանց միացան համանախագահները և երկու երկրների արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից: