.jpg)
Տիագո Սիլվայի չիմացության պատճառով տուժեց Նեյմարը
Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Տիագո Սիլվան հայտարարել է, որ «Ոսկե գնդակին» հավակնող լավագույն 3 թեկնածուների քվեարկության ժամանակ կանոնների չիմացության պատճառով առանց ձայն է թողել իր հայրենակից Նեյմարին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Առաջին տեղում Սիլվան նշել է Մեսսիին, 2-րդ և 3-րդ տեղերը բաժին են հասել Իբրահիմովիչին և Ռոնալդուին: Տիագոն հայտարարել է, որ առաջին տեղում ցանկանում էր նշել Նեյմարին, սակայն կանոնակարգի համաձայն իրավունք չուներ ձայնը տալ իր հայրենակցին:
Իրականում` «Ոսկե գնդակի» քվերակության ժամանակ նման սահմանափակումներ չկան և Սիլվան հանգիստ կարող էր նշել Նեյմարի անունը:
Փաստորեն` Սիլվայի չիմացության պատճառով շահել է Ռոնալդուն, ով ստացել է հավելյալ միավորներ: Իսկ թե ինչու է պորտուգալացուն Տիագոն նշել 3-րդ տեղում, բրազիլացի ֆուտբոլիստը բացատրել է այն հանգամանքով, որ Քրիշտիանուն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի մրցանակի չի արժանացել: